Ջրհեղեղ` Ավստրալիայում․ հազարավոր մարդիկ տարհանվել են
- Arevik Charchyan
- Feb 2
- 1 min read

Ավստրալիայում հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները հորդառատ անձրևների պատճառով, որոնք հեղեղումներ են առաջացրել Քվինսլենդի հյուսիսում։ Հաղորդվում է 1 զոհի մասին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Իշխանությունները նախազգուշացրել են, որ ջուրը կարող է բարձրանալ երկրորդ հարկի բարձրության։
Վերջին 24 ժամվա ընթացքում հյուսիսային Քվինսլենդի որոշ հատվածներում ավելի քան 700 մմ տեղումներ են եղել, և մտավախություն կա, որ երկուշաբթի օրը ռեկորդային տեղումները կշարունակվեն։
Օդերևութաբաններն ասում են, որ սա կարող է լինել տարածաշրջանում վերջին 60 տարում ամենաուժեղ ջրհեղեղը:
Թաունսվիլ քաղաքում բնակվող հազարավոր մարդկանց կարգադրվել է լքել իրենց տները մինչև կիրակի օրվա կեսօրը, իշխանությունները 100,000 ավազի պարկ են բերել՝ հեղեղող ջրերը կանգնեցնելու համար: Թաունսվիլի և Քերնս զբոսաշրջային կենտրոնի միջև ճանապարհի մի մասը փակվել է, ինչը դժվարացնում է այս շրջան փրկարարական խմբերի և ավազի պարկերի տեղափոխումը: