top of page

Արման Ծառուկյան․ Ես պետք է պայքարեմ գոտու համար

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1d
  • 1 min read
ree

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված խառը մենամարտերի UFC 265 մրցաշարում թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) դասակարգման 6-րդ համար Դեն Հուքերին (Նոր Զելանդիա) պարտության մատնելուց հետո օկտագոյում մեկնաբանեց իր հաղթանակը:

«Շնորհակալ եմ Քաթարին, UFC-ին եւ բոլորին, ովքեր եկել էին ինձ աջակցելու:

Ինձ հետ այստեղ են նաեւ իմ ընկերները, նրանց նույնպես շնորհակալ եմ, որ ինձ հետ են:  Ես պետք է մենամարտեմ գոտու համար: Հուքերն ուժեղ մրցակից է, ուժեղ հարվածներ ուներ, ոտքերի հարվածները լավն էի, բայց իմ մենամարտը այլ մակարդակի վրա է: Ես UFC-ում բոլոր ռեկորդները կսահմանեմ:

Շնորհակալ եմ Դեն Հուքերին: Նրա շնորհիվ ես մենամարտեցի այս տարի: Կա միայն մեկ հավակնորդ: Իլիյա, որտե՞ղ ես: Բավական է ընտրես թեթեւ մրցակիցների: Ես պետք է պայքարեմ գոտու համար: Պատրաստ եմ մենամարտել հունվարին»,- ասաց Արման Ծառուկյանը:

Թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոնը Իսպանիան ներկայացնող վրացի Իլիյա Տոպուրիան է։

bottom of page