top of page

Արդյո՞ք Փաշինյանի նախապատերազմական ագրեսիվ քաղաքականությունը «պարտությամբ դեպի կարգավորում» նպատակ չէր հետապնդում. Խաչատրյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 21 hours ago
  • 1 min read
ree

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․

«Փաշինյանն առավոտյան հայտարարեց, որ ինքը մինչև 2020 թվականի սեպտեմբեր գիտակցաբար չգնաց զիջումների, քանի որ «այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի»:

Այսինքն՝ ինքը գիտակցաբար չկանխեց պատերազմը, որի արդյունքում մենք հազարավոր զոհեր ունեցանք, կորցրեցինք Արցախի Հանրապետությունը, կորցրեցինք ՀՀ տարածքի մի հատված ու Ադրբեջանին միջանցք խոստացանք․․․․

Փաստորեն, ըստ Փաշինյանի, «Հայաստանի անկախությունը պահպանելու և այդ անկախությունն իրական դարձնելու» միակ տարբերակը պատերազմն, ավերն ու հազարավոր մարդկային կյանքերն էին։ Հայաստանը պետք է պարտվեր, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները «կարգավորեր»։ Արդյոք սա չի նշանակո՞ւմ, որ Փաշինյանը կանխամտածված երկիրը տարավ պատերազմի ու պարտության և իր նախապատերազմական ագրեսիվ քաղաքականությունը «պարտությամբ դեպի կարգավորում» նպատակ չէր հետապնդում»։

 
 
1/2941
bottom of page