top of page

Գեներալ Դավիթ Մանուկյանի կյանքի ու հատկապես մարտակшն ծառայության տարբեր դրվագները որևէ կասկած չէին թողնում, որ նա իրեն բոլոր իրավիճակներում արժանապատիվ կդրսևորեր. Տիգրան Աբրահամյան

Mar 7, 2025
1 min read

Գեներալ Դավիթ Մանուկյանի կյանքի ու հատկապես մարտական ծառայության տարբեր դրվագները որևէ կասկած չէին թողնում, որ նա իրեն բոլոր իրավիճակներում արժանապատիվ կդրսևորեր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Դժվար է բառեր, ձևակերպումներ ընտրել, որոնք ամբողջության մեջ կներկայացնեն Մանուկյանի անցած մարտական ուղին և տարբեր ժամանակներում դրսևորած վճռականությունը, որովհետև նա հիմա էլ գտնվում է Բաքվի բանտում և ցանկացած թեմա կարող է օգտագործվել վերջինիս դեմ:

Կեղծ դատավարության ընթացքում նրա դրսևորած կեցվածքն ու ցուցմունքներն այն նվազագույնն են, որոնք բնութագրում է Դավիթի սկզբունքայնությունն ու հաստատակամությունը:

Ազատությո՛ւն Դավիթ Մանուկյանին և Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,- գրել է նա:

 
 
1/3798
bottom of page