Search
Ռազմիկ Ամյանը բեմից ընկել է Տաթեւ Ասատրյանի համերգին իրենց զուգերգի ժամանակ
- Lida Nalbandyan
- Mar 8
- 1 min read

Ռազմիկ Ամյանը երեկ իսկական վարպետաց դաս է ցուցադրել, թե ինչպիսին պետք է լինի արտիստը՝ նույնիսկ ամենաանհարմար իրավիճակներում։ Երգիչը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ է ունեցել երգչուհի Տաթեւ Ասատրյանի համերգին, որի ժամանակ արտիստները ներկայացրել են իրենց զուգերգը։ Սակայն ելույթի ընթացքում Ռազմիկն անզգույշ քայլ է կատարում եւ սայթաքում է՝ ընկնելով բեմից։ Երգիչն այնուհետեւ հմտորեն բարձրանում է, եւ չնայած անախրժությանը՝ վարպետորեն շարունակում է իր ելույթը։
Երգչի «թեթեւ վայրէջքի» տեսանյութը տարածում է գտել համացանցում, իսկ երկրպագուները միայն իրենց հիացմունքն են արտահայտում նրա պրոֆեսիոնալիզմի հանդեպ։