Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. «Վիլիս»-ը կողաշրջվել է
- Arevik Charchyan

- Nov 15, 2024
- 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Աշտարակ-Նոր Գեղի ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում՝ «ջերմոցների» մոտ բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ բախման հետևանքով «Վիլիս»-ը կողաշրջվել է:




















