top of page

Պետք է օրենսդրական աշխատանք իրականացնել, որ Հայ Առաքելական եկեղեցին ֆինանսապես հաշվետու լինի պետությանը. ՔՊ-ական

Jun 2, 2025
1 min read

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը գտնում է, որ Հայ Առաքելական եկեղեցին ֆինանսապես պետք է հաշվետու լինի պետությանը:

Նա այս եզրահանգմանն է եկել շաբաթ-կիրակի անցկացրած հարցումից հետո։

«Շաբաթ, կիրակի օրերին ֆեյսբուքյան էջումս փոքրիկ հարցում տեղադրեցի հետևյալ հարցադրմամբ` պե՞տք է արդյոք Հայ Առաքելական եկեղեցին ֆինանսապես հաշվետու լինի պետությանը:

Հարցմանը մասնակցեց 2679 օգտատեր`

ԱՅՈ - 96% (2575),

ՈՉ - 4% (104):

Անհրաժեշտ է այս ուղղությամբ օրենսդրական աշխատանք իրականացնել»,- հայտարարել է ՔՊ-ականը։


 
 
1/3798
bottom of page