Ավստրիայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով տասը մարդ է զոհվել
- Armen Sukiasyan
- 1 day ago
- 1 min read

Առնվազն տասը մարդ է զոհվել Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով։
Հարձակվողը ևս զոհվել է։ Նախնական տեղեկություններով՝ նա դպրոցի աշակերտ է եղել, ով դեպքից հետո ինքնասպան է եղել։
Հրաձգությունը տեղի է ունեցել երկու տարբեր դասարաններում։ Պատճառը հայտնի չէ։
Իրավապահ մարմինները դեռևս զերծ են մնում մանրամասներ հաղորդելուց՝ վկայակոչելով հետաքննության գաղտնիությունը։