Ռիք Օուենսը բացում է OnlyFans-ի էջը՝ նվիրված իր ոտքերին
- Armen Sukiasyan

- Jun 28
- 1 min read

63-ամյա նորաձևության դիզայներ Ռիք Օուենսը, որը հայտնի է իր պրովոկացիաներով, կրկին զարմացրեց նորաձևության ոլորտին: Փարիզի Palais Galliera նորաձևության թանգարանում իր հետահայաց ցուցահանդեսի բացմանը համընկնելով՝ WWD-ին տված հարցազրույցում դիզայներն ասել է, որ բացում է OnlyFans-ի էջը՝ նվիրված… իր ոտքերին:
Ըստ Օուենսի՝ գաղափարը ոգեշնչվել է 19-րդ դարի իտալացի արիստոկրատ կոմսուհի Կաստիլիոնեից, որն իր կյանքի վերջին տարիներին լուսանկարել է միայն իր ոտքերը: «Ես կարծում էի, որ սա ծերացման մասին մտածելու հետաքրքիր ձև է», - նշել է դիզայները:
Չնայած գործընկերների մտահոգություններին OnlyFans-ի՝ անպարկեշտ բովանդակության հետ կապված լինելու համբավի վերաբերյալ, Օուենսն ինքը հանգիստ ընդունեց դա: «Ես սկսեցի իմ կարիերան բերանում միզելու լուսանկարներով», - հիշեց նա: «Դա, հավանաբար, ամենաանմեղ բանն է, որ ես երբևէ արել եմ»: Ռիք Օուենսի համար անպարկեշտությունը բողոք է «սանձարձակ բարոյականության և դատողությունների» դեմ: «Մի փոքր ապստամբ զվարճանքը հիանալի է», - ասում է նա: Նրա նոր ցուցահանդեսը Փարիզում ներառում է ինչպես սկանդալային արխիվային լուսանկարներ, այնպես էլ 2000-ականների սկզբի արվեստի պրովոկացիաներ: Սակայն հիմա դիզայները հստակ որոշել է իր ապստամբ մանիֆեստին մի կաթիլ իրոնիա ավելացնել՝ մի հարթակի միջոցով, որտեղ ամենաքիչն ես սպասում տեսնել բարձրակարգ նորաձևություն:




















