top of page

Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս. Նիկոլ Փաշինյան

Aug 9, 2025
1 min read

Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ստորագրված հռչակագրով մենք արձանագրեցինք՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանցից տարածքային պահանջներ չեն ունենալու»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ որևէ ուժային, ռազմական կոմպոնենտ չկա ու դրա մասին խոսք լինել չի կարող։

«Պետք չէ ստեղծել խոսույթներ, որոնք չկան»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը չեն կարող խախտվել:

 
 
1/3798
bottom of page