top of page

Վահան Կոստանյանը ՀՀ դեսպաններին ներկայացրել է առկա ձեռքբերումներն ու ընթացիկ աշխատանքները

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Կապանում ընթացող դեսպանահավաքի աշխատանքներն օգոստոսի 25-ին շարունակվել են տարբեր ուղղություններով  արտաքին գործերի փոխնախարարների հետ քննարկումներով։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձ է կատարել համակարգման ուղղություններով՝ ամերիկյան երկրներ, Եվրոպա, սահմանակից երկրներ, Մերձավոր Արևելք, գործընկերությունների զարգացման հարցում զարգացումներին, առկա ձեռքբերումներին և ընթացիկ աշխատանքներին։

Նախարարի տեղակալը ներկայացրել է ԱՄՆ հետ երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացման նպատակով ստորագրված հուշագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության, ԵՄ անդամ ու եվրոպական մյուս երկրների հետ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ առկա նախաձեռնություններին, ինչպես նաև հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին առնչվող հարցերի։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Իրանի և Վրաստանի հետ գործընկերության զարգացման օրակարգային հարցերի։

Մերձավոր Արևելքի երկրների հետ համագործակցության զարգացման համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտներում փոխգործակցության շրջանակի ընդլայնման, տնտեսական բաղադրիչի ամրապնդման ու ներդրումների խրախուսման հնարավորությունների շուրջ։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։

 
 
1/2944
bottom of page