top of page

Հրազդանում վթարի է ենթարկվել հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան. կա 3 վիրավոր

  • Aug 28, 2025
  • 1 min read

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմանենրում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են հիվանդ տեղափոխող Շտապօգնության մեքենան եւ «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեկան վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

 
 
1/3467
bottom of page