top of page

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամներն Օձունի բնակիչներին են ներկայացրել Հայաստանի գյուղական բնակավայրերի զարգացման տեսլականը

Sep 17, 2025
1 min read

 «Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամներն այցելել են Լոռու մարզ։

Լոռվա մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամների առաջին կանգառը Օձուն գյուղում էր:

Շարժման մասնակիցները այցելել են Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, այնուհետև շրջայց կատարել գյուղում, հանդիպել բնակիչների հետ, ներկայացրել շարժման կողմից առաջարկվող` Հայաստանի գյուղական բնակավայրերի զարգացման տեսլականը և պատասխանել են բնակիչներին հետաքրքրող հարցերին:

 
 
1/3798
bottom of page