top of page

Հորդոր վարորդներին. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 26, 2024
  • 1 min read
ree

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով։

«Հարգելի՛ վարորդներ, հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։

Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»։


bottom of page