top of page

Երևանում բախվել են շտապօգնության «Ford Transit»-ն ու «Toyota»-ն. Shamshyan

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 15, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, շտապօգնության ավտոեմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Էրեբունի և Նոր Արեշ 33 փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Սերգեյ Մ.-ի վարած «Toyota» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Վահագն Ղ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:  



Ինչպես դեպքի վայրիցհայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:   



Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Ղազարյանն ու կրտսեր պարեկ Վիրապ Ասատրյանը:


 


Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:



Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Ford Transit»-ը շտապօգնության ավտոմեքենա է:

1/3210
bottom of page