top of page

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 hour ago
  • 1 min read
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում այսօր առավոտյան՝ ժամը 09:00-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանի նախագահությամբ կներկայացնի առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը եւ Կառավարության հեղինակած մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։

Այս շտապողականությամբ նախատեսվում է նախագիծն ընդգրկել առաջիկա` դեկտեմբերի սկզբին կայանալիք քառօրյայում։ Իշխանություններն այնքան ոգեւորված են այս չարչրկված նախագծով, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները դրա ընդունումը դարձել է ոչ միայն օրակարգային, այլ նաեւ կենսական՝ ՔՊ-ի հեղինակության կամար։

Քանի որ նախընտրական փուլում այս նախագիծը խոստումներից մեկն է եղել, այն հունվարի մեկից ուժի մեջ մտցնելը իշխանությանը լրացուցիչ հնարավորություն կտա գլուխ գովելու, սակայն հասարակ քաղաքացու համար նախագիծը փաստացի կդառնա նոր հարկատեսակ:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 2026-ից սկսվելու է պարտադիր ապահովագրության իրենց աղմկահարույց ծրագրի առաջին փուլի մեկնարկը: Սա նշանակում է, որ 65 եւ ավելի տարիք ունեցող 536.988 քաղաքացիները (ըստ վիճ. կոմիտեի) եւ մինչեւ 18 տարեկան մոտ 755 814 բնակիչ (ըստ վիճ. կոմիտեի) պետք է օգտվեն ապահովագրությունից: Թվում է, թե հրաշալի նախագիծ է, մեր փոքրիկներն ու ծերերը առողջ կլինեն. բայց այստեղ թաքնված է կարեւոր նրբություն:

Պարզվում է՝ մինչեւ հիմա 65 եւ ավելի տարիք ունեցող թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցողները, ինչպես նաեւ երեխաները արդեն իսկ օգտվում են պետպատվերի ծառայությունից: Սակայն որոշել են այդ պետպատվերի անունը փոխել՝ դնելով համընդհանուր ապահովագրություն: Սա դեռ բավական չէ, քաղաքացիները 2026 թվականից պետք է պարտադիր վճար կատարեն ամեն ամիս՝ 10.750 դրամի չափով: Այսինքն՝ 200 հազար եւ ավելի դրամ ստացող քաղաքացիների կողմից վճարված տարեկան 129 հազար դր. պարտադիր վճարների հաշվին առողջապահական բյուջե է գոյանում, որը փոխարինում է պետպատվերին»։

1/3153
bottom of page