top of page

Ռեֆորմիստների կուսակցությունը որպես վարչապետի թեկնածու է առաջադրել կուսակցության նախագահ Վահան Բաբայանի թեկնածությունը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 9 hours ago
  • 1 min read

Ռեֆորմիստների կուսակցությունը որպես վարչապետի թեկնածու առաջադրել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանի թեկնածությունը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից:

«Հաշվի առնելով ՀՀ ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու քաղաքացիների պահանջը և այն, որ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից դեռ չկան առաջարկված թեկնածուներ, Ռեֆորմիստների կուսակցությունը առաջարկում է քննարկել անկախ թեկնածու առաջադրելու տարբերակը:

Մեր կուսակցությունը խորը մտահոգություն է հայտնում առ այն, որ որպես ընդդիմադիր թեկնածու և Փաշինյանին այլընտրանք կարող է հանդես գալ Էդմոն Մարուքյանը, մի մարդ, ով 2018 թվականից ի վեր կիսում է ՀՀ վարչապետի գրեթե բոլոր ձախողումների համար պատասխանատվությունը, և ով ըստ էության չի եղել ընդդիմադիր:

Քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը մինչ այս պահը դեռ չեն առաջադրել իրենց թեկնածուին, Ռեֆորմիստների կուսակցությունը, որը 7 տարի եղել է պայքարի առաջնագծում, որոշում է կայացրել առաջարկել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին և պատգամավորներին որպես վարչապետի թեկնածու առաջադրել որևէ խմբակցությունում չընդգրկված անկախ թեկնածու, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ,ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Վահան Բաբայանի թեկնածությունը:

Պատրաստ ենք այս հարցի շուրջ քննարկումներ անցկացնել ՀՀ ԱԺ պատգամավորների և քաղաքական ուժերի հետ»,-ասված է հայտարարության մեջ:

1/2701
bottom of page