top of page

Փաշինյանը զանգահարել է Պուտինին և շնորհավորել ծննդյան օրվա առթիվ

Oct 7, 2025
1 min read

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։

Կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը` վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում ՌԴ նախագահի անձնական ներդրումը»։

 
 
1/3798
bottom of page