top of page

Կարևոր․ նոր արագաչափ է տեղադրվել

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 20, 2024
  • 1 min read
ree

ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի Արարատյան փողոցի թիվ 18 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է նոյեմբերի 25-ից:

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

--00—ՅՄ

bottom of page