top of page

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն առաջադրվում է որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու

Feb 11, 2025
1 min read

Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը որոշել է առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու։  

«Գյումրիի և Հայաստանի գլխավոր պրոբլեմը երևույթ է, որի անունը նիկոլիզմ է, և անձ է, որն ապրում է Երևանի կառավարական ամառանոցներից մեկում։ Հենց այդ գիտակցումն է, որն ինձ ստիպել է կայացնել իմ կյանքի հերթական շրջադարձային որոշումը։ Ես առաջադրվելու եմ որպես  Գյումրու քաղաքապետի թեկնածու։ Քաղաքապետի մյուս թեկածուներին ինձ թշնամի չեմ համարում, բայց դիրքորոշումս հստակ է՝ օրվա իշխանությունները Գյումրու ընտրություններում հաջողություն չպետք է գրանցեն»,- իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասել է նա։

 
 
1/3798
bottom of page