top of page

Սամվել Կարապետյանի հետ ծանոթ չեմ, բայց ծանոթ եմ իր արած գործերին․ Ի՞նչ ասեմ, էսօր էլ մեր ոխերիմ հարևանները ժպիտները դեմքներին կքնեն

Jun 17, 2025
1 min read

Հանրային գործիչ Ռուբեն Մխիթարյանը դատապարտել է իշխանության կողմից հայտնի գործարար, բարեգործ  Սամվել Կարապետյանի դեմ սկսված արշավը։ Ինչ վերաբերում է անձամբ Փաշինյանի, ինչպես նաև իշխանամետ գործարարների պահվածքին, ապա այս առնչությամբ  Մխիթարյանը նշել է․

«Ծանոթացեք, դուք ձեր «վռչոյին» լավ չէիք ճանաչում: Բայց սա էլ դեռ իրականը չէ: Իրականը շատ ավելի վատն է: Ու շուտով իրականին էլ կտեսնեք: Զուտ մորուք էր պահում, որ խաբս տար:

Սամվել Կարապետյանի հետ ծանոթ չեմ, բայց ծանոթ եմ արած գործերին: Ի՞նչ ասեմ: Էսօր էլ մեր ոխերիմ հարևանները ժպիտները դեմքերին կքնեն:

Ինձ ավելի հետաքրքիր է, թե Սամվել Կարապետյանին հարազատ համարող բիզնես էլիտայի քա՞նի ներկայացուցիչ հենց հիմա երիկամների սուր ցավով կհայտնվի հիվանդանոցում, որ չխառնվի ոչ մի բանի:

Չէ՞ որ չխառնվելը հայ բիզնես էլիտայի ամենաուժեղ կողմն է»:

Հիշեցնենք՝  այսօր Սամվել Կարապետյանն իր աջակցությունն էր հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն, ինչը Նիկոլ Փաշինյանին, որը շարունակում է թիրախավորել ու անվանարկել բարձրատիճանա հոգևորականներին, դուր չէր եկել։ Կարապետյանի տանը խուզարկություն էր սկսվել, ցանկանում էին ձերբակալել նրան։ Հենց խուզարկության պահին Փաշինյանը Կարապետյանի նկատմամբ սպառնալիքի տարրեր պարունակող հայտարարություններով էր  հանդես եկել։

 
 
1/3798
bottom of page