top of page

«Չորրորդ», ադրբեջանական հանրապետությունը հիմնվում է պարտության և «խաղաղության» մասին խաբեբայության վրա. Զուրաբյանը հակադարձել է Փաշինյանին

Oct 8, 2025
1 min read

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հակադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ 3-րդ ու 4-րդ հանրապետությունների տարբերության վերաբերյալ պարզաբանմանը։

«Ասում ա. «Երրորդ Հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, Չորրորդ Հանրապետությունը հիմնվելու է խաղաղության տրամաբանության վրա»:

Իրականում`

Երրորդ Հանրապետությունը հիմնվել է զարթոնքի և հաղթանակի վրա, իսկ «Չորրորդ», ադրբեջանական հանրապետությունը հիմնվում է պարտության և «խաղաղության» մասին խաբեբայության վրա»,-գրել է Լևոն Զուրաբյանը։

 
 
1/3798
bottom of page