Ժողովրդավարական հետընթացը Վրաստանին տանում է դեպի Բելառուս և Ադրբեջան, իսկ ՀՀ-ի կողմից կա մեծ հանձնառություն՝ ինտեգրման ուղղությամբ․ Արևելյան գործընկերության ինդեքս
- Armen Sukiasyan

- Oct 28
- 1 min read

Ցավոք, 2025-ից նկատվում է ժողովրդավարական հետընթաց Վրաստանում՝ միտումներ, որոնք երկիրը տանում են դեպի Բելառուս և Ադրբեջան։ Այս մասին Երևանում ընթացող Եվրանեսթի՝ ՄԻՊ և ԵՄ քաղաքականության հետ համապատասխանեցման հանձնաժողովի նիստին ասաց Արևելյան գործընկերության ինդեքսի փորձագետ և Քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Հայկուհի Հարությունյանը՝ ներկայացնելով 2025թ․ Արևելյան գործընկերության ինդեքսի զեկույցը և ժողովրդավարության ընթացքի միտումները։
Նա նշեց, որ վերլուծական գործիքի միջոցով նպատակ ունեն ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները վեց երկրներում՝ ՀՀ-ում, Ադրբեջանում, Վրաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Մոլդովայում։
«Միևնույն ժամանակ տեսնում ենք մեծ հանձնառություն՝ ՀՀ-ի կողմից ինտեգրման ուղղությամբ, ինչը հաստատվել է ոչ միայն օրենքով, որն ընդունել է ԱԺ-ն, այլ նաև այն փորձառությամբ, որը գործադրվել է երկրում»,– ասաց նա։
Ըստ փորձագետի՝ խնդիրներ են արձանագրվել նաև Ուկրաինայում և Մոլդովայում, սակայն Մոլդովայի ընտրությունները ժողովրդավարության հույս են տվել։




















