top of page

Կասեցվել է «Նյու Յորք» բարի արտադրական գործունեությունը

  • 15 hours ago
  • 1 min read

«Սանի Քոմփանի» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի կետում՝ «Նյու Յորք» բարում (ք. Երևան, Նալբանդյան 59/12), իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Այսպես՝

- սննդի կառույցի պահեստային մասի հատակը մասամբ վնասված է եղել՝ բացառելով պատշաճ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը, իսկ պատերն ունեցել են ամբողջական վերանորոգման կարիք,

- խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

- առաստաղները եղել են չնորոգված, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել սահմանված պահանջներին:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

 
 
1/3678
bottom of page