top of page

Հայաստանում պետք է լռեցվեն բոլոր այն մարդիկ, ովքեր դեռ շարունակում են Ադրբեջանին թշնամի համարել, Արցախն էլ՝ հայրենիք. Հրանտ Մելիք-Շահնազարյան

3 hours ago
1 min read

Հասկանում եմ, որ թե՛ քննիչների, թե՛ դատավորի և թե՛ գործի ընտրությունը նախօրոք պլանավորած է եղել և չէր կարելի ակնկալել, որ դատարանում արդար որոշում է լինելու, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով Արթուր Դանիելյանի կալանավորման մասին։

Նա նշեց, որ Դանիելյանին կալանքի տանելը հերթական քաղաքական մեծ պատվերի առաջին քայլերի իրականացումն է։

 «Հայաստանում պետք է լռեցվեն բոլոր այն մարդիկ, ովքեր դեռ շարունակում են Ադրբեջանին թշնամի համարել  և ովքեր դեռ շարունակում են Արցախը հայրենիք համարել»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

 
 
1/3825
bottom of page