«Զանգեզուրի միջանցքը կարող է ամրապնդել Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Եվրոպայի երկրների միջև տրանսպորտային կապը»․ Բեկմուրոդով
- Armen Sukiasyan

- 6 hours ago
- 1 min read

Ուզբեկստանը լիովին աջակցում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը և այն դիտարկում է որպես տարածաշրջանի տրանսպորտային և լոգիստիկ քարտեզը վերափոխելու կարևոր ենթակառուցվածքային նախագիծ։ Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին հայտարարել է Ուզբեկստանի օրենսդիր պալատի անդամ և «Յուքսալիշ» շարժման նախագահ Բոբուր Բեկմուրադովը՝ ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության համերաշխության ֆորումում։
Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքն» ունի Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Եվրոպայի երկրների միջև տրանսպորտային կապը զգալիորեն ամրապնդելու ներուժ՝ ապահովելով ավելի կարճ, ավելի մատչելի և անվտանգ երթուղի առևտրի և մարդասիրական հոսքերի համար։




















