top of page

Վթարի մասնակից վարորդներից մեկը եղել է Աջափնյակի նախկին ղեկավարը

  • Nov 23, 2025
  • 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր Երևանում տեղի ունեցած ավտովթարի մասին, երբ Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում բախվել էին «BYD» մակնիշի էլեկտրամոբիլն ու «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան:


Պարզվել է, որ էլեկտրամոբիլը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Գևորգ Բաբայանը, իսկ «Hyundai»-ը վարել է Երևանի բնակիչ 29-ամյա Վազգեն Ասատրյանը:


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարոդներից Գևորգ Բաբայանը Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն է եղել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

1/3412
bottom of page