Գեղարքունիքում «ՎԱԶ 2107»-ը շրջվել է. կա 4 տուժած
- Arevik Charchyan

- Dec 10, 2024
- 1 min read

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Գագիկ Ժամհարյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Մաքենիս-Ծովակ ավտոճանապարհի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և շրջվելով՝ հայտնվել ճանապարհի հարակից դաշտում:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից էմմա Կ.-ն վարորդի կինն է, իսկ Գրիգոր Կ.-ն՝ նրանց որդին:




















