Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են իրավիճակը Սիրիայում և Գազայում
- Arevik Charchyan

- Dec 15, 2024
- 1 min read

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Զրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի երեկոյան։ «Զրույցի ընթացքում քննարկվել է առևանգվածներին վերադարձնելու հարցը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում»,- նշել է նա։




















