Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել
Jan 19, 2025
1 min read

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին՝ ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի ու Գազայում հրադադարի պայմանավորվածության պատճառով:
Բեն Գվիրն այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ այսօր Գազայի հատվածում ուժի մեջ է մտել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև hրադադարի ռեժիմը։




















