Էրդողանը նույնպես ժամանել է Հունգարիա
- Arevik Charchyan

- Nov 7, 2024
- 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 6-ին իր տինկոջ՝ Էմինե Էրդողանի հետ մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ՝ մասնակցելու «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին»։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Էրդողանի հետ միասին Հունգարիա են մեկնել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի արտաքին քաղաքական և անվտանգային հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։
Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս աշխատանքային այցով՝ տիկնոջ Աննա Հակոբյանի հետ Հունգարիայում է։




















