top of page

Երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 7, 2024
  • 1 min read
ree

Կառավարությունը հավանություն է տվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին։

Օրենքի նախագծով երիտասարդների տարիքային շեմ է առաջարկվում սահմանել 13-35 տարեկանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ նախագծի համար հիմք են ընդունվել բազմաթիվ հանգամանքներ՝ հիմնված թե՛ միջազգային պրակտիկայի, թե՛ հասարակության ժողովրդագրական իրավիճակի հանգամանքների վրա։

Անդրեասյանը նշել է, որ մինչ այս պետությունը չի ունեցել համապարփակ օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, թիրախներն ու շահառուներին։ Այս նախագծով կլրացվի այդ բացը։

1/3207
bottom of page