top of page

Պուտինն ու Թրամփը կհանդիպեն երրորդ երկրում

  • Feb 13, 2025
  • 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա երրորդ երկրում և  ավելի վաղ, քան նրանց փոխադարձ այցերը տեղի կունենան, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ լրագող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են փոխադարձ այցեր իրականացնել և միմյանց հրավերներ են հղել երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

«Այս հանդիպումը (երրորդ երկրում-խմբ․), ինչպես ծրագրել են նախագահները, տեղի կունենա ավելի վաղ, քան նախանշված փոխադարձ այցերը»,- մասնավորապես, ասել է Պեսկովը։

 
 
1/3402
bottom of page