Երևանում տնակ է այրվել

Այսօր՝ մարտի 1-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի վերջնամասի այգում այրվում է տնակ։
Ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ և հատուկ նշանակության փրկարարական իրականացման կենտրոնի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ի վաշտի պարեկները։
Փրկարարները նախ կանխել են փայտե տնակում առաջացած կրակի տարածքումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Փայտե տնակը շահագործվում էր որպես կիրակնօրյա հոգևոր դասերի լսարան և այն գազաֆիկացված չի եղել։
Դեպքի փաստով Էրեբունու ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվում է հրդհեի պատճառը։




















