top of page

Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ կսկսի աշակերտների ու ուսանողների հետ

Mar 6, 2025
1 min read

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մտադիր է հանդիպումներ սկսել աշակերտների ու ուսանողների հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենամ ձեզ հետ խոսելու, ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ Կփորձենք դա կազմակերպել յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 15:00-17։00:

Խնդրում եմ զանգահարեք (010) 59-96-00 հեռախոսահամարով կամ գրեք secretariat@escs.am հասցեով՝ նախապես գրանցվելու համար»։

 
 
1/3798
bottom of page