top of page

Երևանում բախվել են «Mercedes E350»-ը և «BMW»-ն

Mar 21, 2025
1 min read

Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:20-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Ա. Բաբաջանյան փողոցում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արմեն Մ.-ի վարած «Mercedes E350» մակնիշի և Գեղարքունիքի մարիզ բնակիչ 29-ամյա Զավեն Ա.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները: 



Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:


 


«Mercedes»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել կանաչ գազոնում:


 


Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 



Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 


 

 
 
1/3798
bottom of page