top of page

Այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին. Ռուբեն Մելիքյան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 28
  • 1 min read

Քիչ առաջ տեղեկացա, որ իշխանություններն այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը«Որքան տեղյակ եմ՝ պարոն Աբրահամյանը ունի նաև ՀՀ քաղաքացիություն, և այդ պայմաններում մուտքի արգելքն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 3-րդ մասի ուղիղ խախտում»,-գրել է նա:

«Արդեն 5 ժամ է ինչ «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ սահմանապահները արգելում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մուտքը Հայաստա», չնայած ինքը ՀՀ քաղաքացի է, այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի հայերի միությունից:

1/2642
bottom of page