Ընդդիմության ճնշող մեծամասնությունն ուզում է տեսնել իր տեղն իշխանությունում, հետո նոր` իշխանափոխություն. իշխանատենչությունը լավ բան չէ. Սերժ Սարգսյան
- Armen Sukiasyan
- 6 hours ago
- 1 min read
ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ՝ շատ կարևոր հարց է՝ հիմա ո՞րն է ընդդիմության նպատակը՝ իշխանափոխություն անե՞լը, թե՞ կառավարիչի մոտ ընդդիմություն աշխատելը։
«Սա շատ կարևոր հարց է: Ընդդիմության պրոբլեմներից մեկն այն է, որ այդ ընդդիմության ճնշող մեծամասնությունն, առաջին հերթին, ուզում է տեսնել իր տեղն այդ իշխանությունում, հետո նոր` իշխանափոխություն։ Ես համարում եմ, որ հակառակը պետք է լինի»,- Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանն ասել է նա։
Սարգսյանն ընդգծել է՝ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրում, որովհետև «այսօր չենք լուծում վարչապետի հարց, ուզում ենք իշխանափոխություն»։
3-րդ նախագահն ընդգծել է՝ և այդ ժամանակ կարող է մեկն ասել ՝ «բա որ ավելի վատը՞ լինի»։
«Դե, միշտ կարելի է այդպես ասել, բայց սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել։ Ամեն անգամ մեզ ասում են՝ «վերջ, հասել ենք հատակին», մեկ էլ մեկը ներքևից թխկացնում է, ասում է՝ «տղերք, դեռ իջնելու տեղ ունեք»։ Իշխանատենչությունը լավ բան չէ, միշտ վատ բաների է բերում»,- հավելել է Սերժ Սարգսյանը։