Search
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին և նրա հետ գտնվող 4 անձանց ոստիկանները բռնել են փողոցից
- Armen Sukiasyan
- 4 hours ago
- 1 min read
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված վարչության ծառայողները Երևանի փողոցներից մեկում բռնել և քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխել 5 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գլխավոր վարչություն տեղափոխվածներից մեկը քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունովն է, ով ավելի շատ հայտնի է Արտյոմ Կանևսկոյ անունով։