Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն
- Armen Sukiasyan
- 2 days ago
- 1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է ՊՍԺ-ի հաղթանակը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։
Եզրափակչում փարիզյան թիմը խոշոր հաշվով հաղթանակ տարավ Միլանի «Ինտերի» նկատմամբ՝ 5-0 հաշվով։
«Հրաշալի օր էր ՊՍԺ-ի համար։ Ապրեք, մենք հպարտանում ենք թիմով։ Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է», — հաղորդագրություն է թողել Ֆրանսիայի նախագահը իր սոցիալական ցանցերում։
Նշենք, որ ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող։