top of page

Հյուսիսային առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ, քամու ուժգնացում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jun 17
  • 1 min read
ree

ՈւշադրությունՀունիսի 17-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը կնվազի ևս 3-5

աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 37.5°C (2021թ.)Օդի նվազագույն ջերմաստիճա 10.2°C (1990թ.)Օդի միջին օրական ջերմաստիճան 22.3°C

1/3204
bottom of page