top of page

Արևային կայանների տեղադրում սուբսիդավորելու նոր ծրագիր սկսելու պլաններ չկան, արևային էներգետիկայի առաջանցիկ աճը համակարգում առաջացրել է լրջագույն խնդիրներ. ՏԿԵՆ

  • Jul 17, 2025
  • 1 min read

2025թ.-ի հուլիսի մեկին ավարտվել է պետական սուբսիդավորմամբ արևային կայաններ ձեռք բերելու ծրագիրը։

Aysor.am-ը փորձեց պարզել ծրագրի՝ («Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի շրջանակներում արևային կայանների տեղադրման նպատակով ֆինանսական կառույցներից ներգրաված վարկերի տոկոսների սուբսիդավորում») դադարեցման պատճառները և թե արդյո՞ք նախատեսվում է նոր սուբսիդիայի պայմաններ։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պարզաբանեցին, որ ոչ, որովհետև արևային էներգետիկայի առաջանցիկ տեմպերով աճը համակարգում առաջացրել է լրջագույն խնդիրներ։

 «Հաշվի առնելով Հայաստանում (այդ թվում նաև Ծրագրի շնորհիվ) արևային էներգետիկայի առաջանցիկ տեմպերով աճը, որը նաև Էներգետիկ համակարգում առաջացրել է լրջագույն խնդիրներ` արևային կայանների տեղադրում սուբսիդավորելու նոր ծրագիր սկսելու պլաններ այս պահին չկան»,-ասացին նախարարությունից։

Ինչ վերաբերվում է ծրագրի վերականգնման հնարավորությանը՝ ՏԿԵՆ-ից հայտնեցին, որ «Ծրագրի վերականգնման (առանց արևային կայանների կոմպոնենտի) մասին ևս այս պահին որևէ կոնկրետություն չկա»։

 
 
1/3393
bottom of page