top of page

«Իմ պարտքն եմ համարում գնալ վարչապետի հետ մինչև վերջ». Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի տնօրենը պատրաստ է Փաշինյանի հետ գրոհել Վեհարանը

  • Jul 21, 2025
  • 1 min read

Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ դուրս գալ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։

Նա տեսանյութ է հրապարակել ու նշել, որ աջակցություն է հայտնում ՀՀ վարչապետին Վեհարանը գրոհելու հարցում։

«Ես գտնում եմ, որ, որպես մանկավարժ, ես պարտավոր եմ ունենալ դիրքորոշում, որպես մանկավարժ, որպես մտավորական՝ ես պարտավոր եմ պայքարել մի բանի դեմ, որը կարող է արատավոր հետևանքներ ունենալ նոր սերնդի դաստիարակության գործում»,- հայտարարել է տիկինը։

Նա էլ, ինչպես Նիկոլ Փաշինյանը, Վեհափառ Հայրապետին դիմել է «Կտրիճ Ներսիսյան»-ով։

«Այո, ես մանկավարժ եմ, ես ուզում եմ, որ իմ սաները տեսնեն առաքինի վեհափառ, ես ուզում եմ՝ իմ սաները տեսնեն, որ Հայ առաքելական եկեղեցում չկան հոգևորականներ, որոնք հայ ժողովրդի մասին խոսելիս ասում են՝ «խորը անասուն» և «էշեր»։ Ես իմ պարտքն եմ համարում որպես ուսուցիչ՝ գնալ վարչապետի հետ մինչև վերջ։ Ես համարում եմ, որ դա մեզանից յուրաքանչյուրի պարտքն է»,- նշել է դպրոցի տնօրենը։

 
 
1/3517
bottom of page