top of page

Երևանում բախվել են «Chevrolet»-ն, «Volkswagen»-ը, «Opel»-ն ու «Mitsubishi»-ն. կա 1 զпհ, 4 վիրшվոր

Aug 10, 2025
1 min read

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17:30-ի սահմաններում Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 67-ամյա Անդրանիկ Գ.-ի վարած «Opel» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Գագիկ Ս.-ի վարած «Volkswagen» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Սամվել Թ.-ի վարած «Chevrolet» մակնիշի և Երևանի բնակիչ 60-ամյա Հակոբ Վ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:


 


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև «Mitsubishi»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը: 


 


Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող ավտոլվացման կետի աշխատակիցերն ու ըստ դպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:



Իսկ տեղում բժիշկներն արձանագրել են «Mitsubishi»-ի վարորդի մահը: 


 


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 



Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 


 


Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է «Mitsubishi»-ի վարորդի ինքնազգացողության վատանալը և ավտոմեքենան վարելիս նա հանկարծամահ է եղել: 


Քննչական բաժնը պարզում է վիրավորների ինքնությունը: 

 
 
1/3798
bottom of page