Ավտոտնակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
- Armen Sukiasyan

- Aug 16
- 1 min read

Այսօր՝ օգոստոսի 16-ին, առեղծվածային մահվան դեպք է գրանցվել Երևանում: Տեղեկություններ են ստացվել, որ Չարենցի փողոցում ավտոտնակում դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ալեն Ս.-ն է:
«Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է, քանի որ իրավապահները այդ 3 վարկածների ուղղությամբ են աշխատում: Հնարավոր է, որ կա՛մ կրակելով սպանել են, կա՛մ ինքնասպան է եղել, կա՛մ էլ դիակի մոտ հայտնաբերված ինքնաձիգն անզգուշաբար փորձարկել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ»:




















