«Ով ՀՀ-ում բեմ է տրամադրում սրբապիղծներին, դառնում է նույն հանցագործության մասնակիցը»․ ԴՕԿ
- Armen Sukiasyan
- 6 hours ago
- 1 min read

ԴՕԿ կուսակցության լրատվականը հայտարարություն է տարածել․ «ԴՕԿ կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանում այսպես կոչված երգչուհի Sevdaliza-ի այցը։ Նա իր տեսահոլովակներում բացահայտորեն պղծել է Խաչը և քրիստոնեական խորհրդանիշները՝ ծաղրուծանակ դարձնելով մեր հավատքը։ Այսպիսի մարդու հրավիրումը Հայաստան ոչ միայն անարգանք է հայ ժողովրդի հանդեպ, այլև հարված մեր ինքնության հիմքերին։Ակնհայտ է, որ իշխանություններն իրենք են թույլատրել և հովանավորել այս խայտառակությունը։ Դա ապացույց է, որ նրանք ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի հոգևոր արժեքների ու ազգային արժանապատվության հետ։ Որքան էլ թաքնվեն «մշակույթի» և «ազատության» կեղծ բառերի հետևում, իրականում նրանք ցույց են տալիս իրենց հակաքրիստոնեական և հակահայկական էությունը։Նույնպես անթույլատրելի է կազմակերպիչների պահվածքը։ Ով Հայաստանում բեմ է տրամադրում սրբապիղծ անձանց, դառնում է նույն հանցագործության մասնակիցը։ Սա ոչ թե մշակութային միջոցառում է, այլ սատանիզմի ու սրբապղծության տարածում։ԴՕԿ կուսակցությունը պահանջում է անհապաղ չեղարկել նրա այցը և պատասխանատվության ենթարկել բոլոր պաշտոնյաներին ու կազմակերպիչներին, ովքեր ներգրավված են այս ամոթալի գործում։Հայաստանը սրբավայր է քրիստոնյա աշխարհի համար։ Եվ եթե իշխանությունները չեն պաշտպանում մեր սրբությունները, ապա ժողովուրդը պետք է իր ձայնով ու գործողությամբ պարտադրի նրանց հաշվի նստել»։
Ավելի վաղ մի խումբ հայտնիներ ու բլոգերներ կոչ էին արել «Կոկա կոլա ֆեստ»-ի կազմակերպիչներին չեղարկել Sevdaliza-ի ելույթը Հայաստանում։