top of page

Պատահար՝ Երևան-Երասխ ճանապարհին․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 days ago
  • 1 min read
ree

Այսօր  արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում,   «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենայում հրդեհ է բռնկվել, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Այնուհետև վարորդը տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։


 


 Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
bottom of page