top of page

Մերձավանում կատարված սպանությունները քաղաքական պատվեր չեն. Արմավիրի մարզպետ

Sep 25, 2025
1 min read

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը վստահեցնում է՝ Մերձավանում կատարված սպանությունները քաղաքական պատվեր չեն։

«Կպարզվի, մեղավորները պատասխան կտան», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Մարզպետը նշեց, որ Վալոդյա Գրիգորյանն իր լավ ընկերն է եղել։

Հարցին՝ իրեն պատասխանատու զգո՞ւմ է մարզում տիրող իրավիճակի համար՝ ասաց. «Այո՛, իհարկե»։

Խաչատրյանը նշեց, որ գնացել է Մերձավան, հանդիպել Վալոդյա Գրիգորյանի ընտանիքին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ 


 


Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: 

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանը ծառայության մեջ չի եղել, պարզապես այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել. նրանք ընկերական հարաբերություններ են ունեցել:

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշենք, որ վիրավորում էր ստացել նաև նրանց հետ գտնվող երրորդ անձը, որը վիրահատվել է, կյանքին վստանգ չի սպառնում։

 
 
1/3798
bottom of page