top of page

«Հայտ եմ ներկայացնում»․ Աբրահամ Գասպարյանը վաղվանից քաղաքական գործունեություն կսկսի

Sep 25, 2025
1 min read

Լրագրող, հեռուստամեկնաբան, խմբագիր  Աբրահամ Գասպարյանը մտնում է քաղաքականություն։

«Այսուհետ եթերում կլինեմ բացառապես հյուրի կարգավիճակում։ Այսօր կդադարեցնեմ քաղաքագիտական, վերլուծական, եթերային աշխատանքս և կանցնեմ բեկումնային և տասնապատիկ կարևոր գործի»,- հայտարարել է նա։

«Գիտակցում եմ պատասխանատվության ծանր բեռը։ Խոսելու ժամանակն անցել է, ժամանակն է անցնել գործի։ Հաշվի առնելով երկրում ստեղծված ծանր վիճակը, այսօրվանից հայտ եմ ներկայացնում և մտնում քաղաքական իրական գործընթացների մեջ։ Կուսակցություն չեմ ստեղծելու, բոլորը գիտեն, որ գաղափարական առումով ազգային պետականամետ դաշտում եմ, վաղվանից կսկսեմ քննարկումները՝ բացառելով որևէ գործակցություն իշխանության, նրա արբանյակների, կամ նրանց իշխանության բերածների հետ»,- ասել է Աբրահամ Գասպարյանը։

 
 
1/3798
bottom of page