Հայաստանն ադրբեջանական կողմի հետ ինտենսիվ շփվում է բոլոր հարցերի շուրջ. այն տեմպը, որ կա, վատը չէ. Արայիկ Հարությունյան
- Armen Sukiasyan

- 9 hours ago
- 1 min read

Հայաստանն ադրբեջանական կողմի հետ ինտենսիվ շփվում է բոլոր հարցերի շուրջ, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Դրանք վերաբերում են շատ տարբեր հարցերի՝ սահմանազատման-սահմանագծման օրակարգով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է աշխատում, ԱԳՆ-ն աշխատում է իրենց օրակարգով, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատում է իր գործընկերոջ հետ։ Երբ արդյունքներ լինում են, մենք խոսում ենք այդ մասին»,- նշեց նա։
Հարությունյանի խոսքով՝ այն տեմպը, որ կա Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, վատը չէ։




















